ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ասում են...

Ասում են...
21.03.2017 | 00:49

...թե ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը փորձում է այնքան էլ մեկուսացված կյանքով չապրել։ Տեղեկություն կա, որ «վտակվելուց» հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ: Չնայած հակառակ պնդումները ևս կան. Արփինե Հովհաննիսյանի դեմ վերջին դեմարշն էլ լավատեղյակները հենց Հովիկ Աբրահամյանի «ձեռի գործն» են համարում:

Բոլոր դեպքերում, Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ «հին գվարդիան», նրանց հետ նաև Հովիկ Աբրահամյանը, ցանկանում են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ոչ թե Կարեն Կարապետյանը, և նրանց հիմնական դեմարշը Կարեն Կարապետյանի դեմ է: Ի դեպ, այդ դեմարշին չի մասնակցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասում են` նա խաղում է Կարեն Կարապետյանի կողմից:

Դիտվել է՝ 4683

Մեկնաբանություններ